Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Գոյական
1․ Տրված բառերից առանձնացրու գոյականները. գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

2․«Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»  բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ — Մանկիկ, մայր, զավակ, որդի,
Ի՞նչ — Մանկություն, գագաթ, առյուծ

3․ Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։ Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան
Ներ — Պարաններ, սեղաններ, դասարաններ, բառարաններ
Եր — սրտեր, շներ, գրքեր, գետեր

4․ Դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

5․ Բառերը դարձրու հոգնակի և խմբավորիր

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

եր-ով վերջացողներ-

ներ-ով վերջացողներ

6․ Շարքից առանձնացրու հատուկ գոյականները․

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր,
թագավորություն, Հովհաննես Թումանյան



Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան․ Մայրը


Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:


1․ Տեքստից դուրս գրիր 10 գոյական։
Ծիծեռնակ
Կատու
Սիրտ
Մայր
Գարուն
Ծառ
Ճուտ
Դուռ
Աշուն
Քար


2․ Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով դրված 5 գոյական։
Կատու – կատուներ
Քար – Քարեր
երեխա – երեխաներ
Կտուց – կտուցներ
ընկեր – ընկերներ

3․ Տեքստից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական, ապա դարձրու հոգնակի։
Քարեր
Կտուցներ
Ճտեր
Դռներ
ընկերներ

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:
զվարթ
քաղցր
վերադարձել
իջավ

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

    դեպք – դիպված
    ուրախ – զվարթ
    վայրկյանին – ակնթարթ
    զիլ – սուր

  2. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:
    Դունչ – դնչեր
    Սրահ – սրաներ
    Կտուց – կտուցներ
    Կտուր – կտուրներ

Օրինակ՝ ծառ-ծառեր


6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները սովորություն ունեն երկնքի խորքում թռչել ։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Երեխաները չկառողացան փրկել ծիծեռնակին , որովհետև կատուն շատ արագ էր վազում։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Մինչև ճիշտը գա,   սուտը աշխարհը կքանդի
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին
Լեզուն չլիներ,  ագռավները աչքերը կհանեին
Գիտունի հետ քար քաշիր , անգետի հետ փլավ մի կեր     

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: