Posted in Մայրենի

Էյֆելյան աշտարակի մասին

1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Այս օրը կոնստրուկտոր Գուստավ Էյֆելն աշտարակի գագաթին բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը։
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի խորհրդանիշ աշտարակի մասին:

1. Երբ 1889 թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը, այն մոլորակի ամենաբարձր կառույցն էր: Արդեն 1930 թվականին այդ տիտղոսը նրանից խլեց «Կրայսլեր» ընկերության երկնաքերը, որը 18 մետրով ավելի բարձր է աշտարակից:

2. Էյֆելյան աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:

3. Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:

4. 1912թ. վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա: Նա թռել է աշտարակի երրորդ հարկից և զոհվել է:

5. Մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները սաբոտաժ են արել: Նրանք շարքից հանել են վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան հիանալ քաղաքով: Բայց Հիտլերը չի զլացել և աշտարակ է բարձրացել ոտքով:

6. Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:

7. Աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ֆրանսիացի 72 ականավոր ճարտարագետների, գիտնականների և մաթեմատիկոսների անուններ:

8. 1925-1934թթ. Սիտրոեն ընկերությունն օգտագործել է աշտարակի չորս կողմերը՝ որպես գովազդային վահանակ:

9. Չնայած բարձրությանը՝ ընդամենը մեկ մարդ է ընկել աշտարակի մոնտաժի ժամանակ:



Հարցեր

1․ Ո՞ր թվականին է մարդ զոհվել Էյֆելյան աշտարակի վրաից։

1․ 1889թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
2․ 1912թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
3․ 1912թ. մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։

2․ Ո՞ր թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը։

3․ Ի՞նչ էր հայտնի շեֆ-խոհարարի անունը ։




Posted in Մայրենի

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Երկու տեսակի փղեր գոյություն ունեն ՝ աֆրիկական և հնդկական։
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով և օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45 – 450 կգ ։
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    Բարի – Բարեհոգի
    Մեծ – հսկա
    Նուրբ – մեղմ
    Թակարդ – Որոգայթ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար – դյուր
    Ծանր – թեթև
    Հիվանդ – առողջ
    Շոգ – ցուրտ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
    Ծանր, բարի — փիղ
    Բարի, սիրուն — ընկեր
    Փոքր, գեղեցիկ — ձագ
    Երկար , վնասված — կնճիթ

  4. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։     
        Դուրս գալ —  փոսից                          
      Ողջունել —  ընկերոջս                         
      Վերցնել — նկարը                       
    Ներս քաշել — սեղանը
  5. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

    Բուսակեր կենդանին սնվում է օգտակար խոտով։
Posted in Մայրենի

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։

    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ես չգիտեի , որ ագռավները կարողեն բառեր ասել ։
    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    Շատ – քիչ
    Մեծ – փոքր
    Բարձր – ցածր
    Արագ – կամաց
    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    թռչուններ, ագռավներ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
Ագռավները միասեր բ և խելացի։

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն
Posted in Մայրենի

Թեստ 1

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ) – բարձրանան,  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք ենք տալիս (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել)- ընկնում տախտակամածի վրա:      

        Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալԲարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

Реклама

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

արտաքինը:

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ-ինչ ,գոյական

Արծաթե-ինչպիսի, ածական

Հարյուր-թվական

Ճախրում են-ինչ անել,բայ

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:
Posted in Մայրենի

Աշխատանք 1. Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:
  • Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:
  • Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:
  • Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Աշխատանք 2. Տեսանյութ պատրաստի՛ր դպրոցում քո սիրելի վայրի մասին

  • Ընտրի՛ր վայրը:
  • Շարադրի՛ր տեքստը, գրառիր:
  • Անցի՛ր գործի:
  • Հիշի՛ր. տեսանյութը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ, ավարտ և հետաքրքիր վերնագիր:

Աշխատանք 3․ Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 րոպե տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝ Իմ նախասիրությունները, Ընթերցանությունն իմ կյանքում կամ Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել, Իմ գրադարանը, Իմ բնակավայրը և այլն։
Կարող ես դու թեմա առաջարկել։

Posted in Մայրենի

Կախարդական քաղաքը

Լինում է չի լինում մի կախարդական քաղաք է լինում ։ Այնտեղ միշ պետք է լացեին ։ Մի երեկո նոր մարդ է ավելանում այդ քաղաքին ։ Նա չգիտեր ինչ աներ և միանգամից տեսավ, որ բոլորը լացում էին և նաել սկսեց լացել ։ Այդ քաղաքի թագավորը նույն պես լացում էր և նոր մարդուն ծանոթացնում քաղաքը ։
Նա հասկանում էր կանոները և քաղաքի մասին գնում նրա հյուրանոցը ։ Հյուրանոցում կարելի է չլացել, բայց դրսում եթե չլացենք պետք է թագավորին տանք տասհազար կաթիլ արցունք ։ Մի օր նա վերկացավ և գնաց դուրս լացելով և տեսավ, որ մեկը չէր լացում և ասեց թագավորին ։ Թագավորը տեսավ և նրա վրա բարկացավ և վերցրեց տասհազար կաթիլ արցունք ։ Նոր տղան չգիտեր , որ այդքան խիստ էր և միշտ ուտում էր սոխ և լացում ։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Տարեվերջյան ստուգատես

շխատանք 2.Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հուզված աթոռը

Լինում է չի լինում մի աթոռ է լինում ։ Այդ աթոռը յուրահատուկ աթոռ էր, և բոլորը նստում էին նրա վրա ։ Մի օր աթոռը նկատեց , որ իր կողքի ոչ մի աթոռի վրա նստած չեն, բայց նրա վրա նստած են ։ Նա շատ հուզվեց , որովհետև քսանչորս ժամ նրա վրա են նստած ։ Աթոռը տեսավ, որ իր կողքի աթոռները չեն շփվում իր հետ ։ Նա որոշեց իրեն կոտրել , որ իր հետ էլ շփվեն ։ Վերցրեց ջարդված աթոռներից մի փայտ և իրեն ջարդեց ։ Նա տեսավ, որ նման էր մյուս աթոռներին և ուրախացավ ։ Մյուս օրը տեսավ սիրուն աթոռ և տխրեց, հիշեց, թե ինչպես էին իր վրա նստում, իսկ հիմա նստում են մյուս սիրուն աթոռի վրա ։ Նա փորձեց իրեն սիրունացնել, բայց չեղավ ։ Արդդեն ոչ մեկ նրա հետ չէր շփվում, որովհետև էլի ուզում էր սիրունանալ, բայց չէր լինում և նույնիսկ սիրուն աթոռն էլ իր հետ չէր շփվում ։ Նա այդ օրվանից միշտ տխուր էր ։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Տարեվերջյան ստուգատես

Աշխատանք 2.Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հուզված աթոռը

Լինում է չի լինում մի աթոռ է լինում ։ Այդ աթոռը յուրահատուկ աթոռ էր, և բոլորը նստում էին նրա վրա ։ Մի օր աթոռը նկատեց , որ իր կողքի ոչ մի աթոռի վրա նստած չեն, բայց նրա վրա նստած են ։ Նա շատ հուզվեց , որովհետև քսանչորս ժամ նրա վրա են նստած ։ Աթոռը տեսավ, որ իր կողքի աթոռները չեն շփվում իր հետ ։ Նա որոշեց իրեն կոտրել , որ իր հետ էլ շփվեն ։ Վերցրեց ջարդված աթոռներից մի փայտ և իրեն ջարդեց ։ Նա տեսավ, որ նման էր մյուս աթոռներին և ուրախացավ ։ Մյուս օրը տեսավ սիրուն աթոռ և տխրեց, հիշեց, թե ինչպես էին իր վրա նստում, իսկ հիմա նստում են մյուս սիրուն աթոռի վրա ։ Նա փորձեց իրեն սիրունացնել, բայց չեղավ ։ Արդդեն ոչ մեկ նրա հետ չէր շփվում, որովհետև էլի ուզում էր սիրունանալ, բայց չէր լինում և նույնիսկ սիրուն աթոռն էլ իր հետ չէր շփվում ։ Նա այդ օրվանից միշտ տխուր էր ։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Հուզված աթոռը

Լինում է չի լինում մի աթոռ է լինում ։ Այդ աթոռը յուրահատուկ աթոռ էր և բոլորը նստում էին նրա վրա ։ Մի օր աթոռը նկատեց , որ նրա կողքի ոչ մի աթոռների վրա նստած չեն բայց նրա վրա նստած են ։ Նա շատ հուզվեց , որովհետև քսանչորս ժամ նրա վրա են նստած ։ Աթոռը տեսավ , որ նրա կողքի աթոռները չեն շփվում նրա հետ ։ Նա ինչքան փորձեց , որ նրան կեղտոտել բայց չեղավ ։ Դրա համար նա որոշեց նրան կոտռել , որ նրա հետ ել շփվեն ։ Վերցրեց ջարդված աթոռներից փայտ և նրան ջարդեց ։ տեսավ , որ նա ելեր նման նրանց և ուրախացավ ։ Մյուս օրը տեսավ սիրուն աթոռ և տխրեց թե ինչպես էին նրա վրա նստում և հիմա նստում են մյուս սիրուն աթոռի վրա ։ Նա փորձեց նրան սիրունացնել բայց չեղավ ։ Սիրուն աթոռը նրանց օգնեց , որ սիրունանան և եղավ ։ Բոլորը հարցրեցին դու օվես և պարզվեց նա աթոռների թագուհին է և մյուս սիրուն աթոռը տագավորներ ։ Նրանք որոշեցին իրար հետ ամուսնանալ , որ ավելի մեծ աթոռ լինի և երկուսի վրաել նստեն ։

Posted in Մայրենի

Տարեվերջյան ստուգատես

Աշխատանք 1. Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը և բլոգում համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից.

  • Հ. Թումանյան «Ճամփորդները». (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Ծիտը» (ծտի անունից)
  • Կարող ես դու հեքիաթ առաջարկել