Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Տրված պատկերների ո՞ր մասն է ներկված վարդագույ գույնով՝

օրինակ՝

3/9

Ներկված է պատկերի 3/9 մասը, քանի որ քառակուսին բաժանել են 9 հավասար մասի և երկել նրա 3 մասը

3/6

2 / 3

2 / 4

4 / 7

3 / 6

2․ Գտի՛ր թվի նշված մասը

Օրինակ․ 35-ի 3/7 մասը 35։7×3= 15

ա․ 180-ի 5/9 մասը = 100

բ․ 420-ի 5/6 մասը = 350

գ․ 180-ի 5/9 մասը = 100

դ․ 140-ի 5/7 մասը = 100

ե․ 100-ի 5/5 մասը = 100

3․ Լիլիթը կարդացել է 125 էջանոց գրքի 2/5 մասը։ Քանի՞ էջ է կարդացել Լիլիթը։
Պատասխան 50

4․ Արփին լուծեց 15 հարցից բաղկացած առաջադրանքի 2/3 մասը։ Քանի՞ հարց լուծեց Արփին։
Պատասխան 10

5․ Ալինան գնել է 600 գրամ կարագ։ Տորթի համար նա օգտագործեց ամբողջի 7/12 մասը։ Որքա՞ն կարգ մնաց։
Պատասխան 250

Posted in Մայրենի, Uncategorized

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կհաղթվի
ամպոտ
երբ
բարձր

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ — Երկար
բ) թույլ    — Ուժեղ
գ) մոտ — հեռու
դ) ցածր- բարձր

  1. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա) Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի
    բ) Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում
    գ) Մեծին հարգիր, որ մեծանաս
    դ) Լավ բան ասա, որ լավ բան լսես


  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառ

Սուտ մեռած ձեվացնել

5 ․Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:
գելերը
կճղակավորները
գյուղացիք
գնացողները

6․ Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Թև ունի, թռչուն չէ,
Միջատ է, մրջյուն չէ,
Աշխատում է օրնիբուն
Բերքը տաիս է մարդուն:
Մեղու

7. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:
Գայլերը ոհմակ են կազմում, որովհետև նրանք միասին ավելի ուժեղ են։ Օրինակ՝ եթե գայլերը ոհմակ չունենան գայլը մենակով չի կարող հաղթահարել ։

8. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր):
Գայլերը միշտ ոհմակ են կազմում, որովհետև նրանք միասին ուժեղ են։ Գայլը շատ ակտիվ կենդանի է և շատ արագավազ է ։



9 ․Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը
Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից էն գնում ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։

10 ․Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:
Որովհետև գայլը մեզ կուտի ։

11 ․Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:






Posted in Uncategorized

Самостоятельная работа


1 .Выберите правильный вариант:
Какое  небо? а) синяя; б) синее; в) синий
Какой цветок? а) красный; б) красная; в) красное
Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрная
Какой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
Какой дом? а) новый; б) новая; в) новое
Какое платье? а) белая; в) белое; в) белый
Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодое
Какая вода? а) голубое; б) голубой; в) голубая
Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрная
Какая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтая
Какой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
Какое вино? а) красная; б) красный; в) красное
Какой день? а) добрый; б) добрая; в) доброе

2.Составьте словосочетания:
Ветер, небо, цветы, трава, подснежник, погода.
Сильный ветер, голубое небо, красивые цветы, зеленая трава, белый подснежник, хорошая погода.

3.Составьте и запишите предложения из данных слов.
1. Наступить, весна.
Наступила весна.

2. Дни, теплее, стать.
Дни стали теплее.

3. Весенний, солнце, зиму, прогнать.
Весеннее солнце прогнало зиму.

4. Снег, на полях, растаять.
Снег на полях растаял.

5. Из дальних, прилететь, перелётный, стран, птицы.
Ис дальних стран прилетели перелётные птицы.

6. Снять, зимнюю, люди, одежду.
Люди снимают зимнюю одежду.
Отлично!

Posted in Uncategorized

<A good friend>> էջ 90, կարդալ, պատմել։

Անծանոթ բառեր

box-տուփ

come back-վերադառնալ

near-մոտ

where-ու՞ր, որտե՞ղ

kitten-կատվի ձագ

ask-հարցնել

help-օգնել

kind-բարի

need-անհրաժեշտություն, պետք է

indeed-իսկապես

Հետևյալ նախադասյությունները դարձրեք հարցական և ժխտական։

I help my mother.
Do I help my mother?
I don’t help my mother .

The dog lives in a dog house.
Do the dog lives in a dog house .

We come home.

They ask questions.

Պատասխանելով հարցերին գրեք փոքրիկ պատում և վերնագրեք այսպես՝ «My friend» «Իմ ընկերը» /պատումը առանձին տեղադրում ենք բլոգում/

Have you got friends?

What is his/her name?

How old is he/she?

Where does he/she live?

What do you like to do together /միասին/?

Does your friend have a pet/ ընտանի կենդանի/? If yes, what is it?

Are you good friends?

Posted in Uncategorized

My favourite day – Christmas

Christmas is on December 25th. It’s my favourite
time of year.
We decorate our Christmas tree with baubles, tinsel
and lights. Then we put a star or fairy on top. We put
our presents under the tree.
We send Christmas cards and sing Christmas carols at school or church.
Some people go carol singing and get some money.
We wish you a merry Christmas,
We wish you a merry Christmas,
We wish you a merry Christmas
and a happy New Year!
Children wait for Santa Claus to bring them presents. Many leave food for
him to eat when he visits.
For Christmas dinner we eat turkey and then Christmas cake. My favourite
part is pulling the cracker

Posted in Uncategorized

Winter

Winter is the coldest season of the year. The sun comes out very late on winter mornings. It snows in winter. It is the children’s favourite time of the year. They like to be outdoors. They can play, skate, sledge, and make a snowman. It is a jolly season. People wear warm clothes like jumpers,  sweaters, jackets, gloves, scarves, hats, etc. The most favourite holidays are also in winter Christmas and New Year. Most animals sleep in winter- bears, hedgehogs, snakes, and bats.

Անծանոթ բառեր

time- ժամանակ

sledge սահնակ, սահնակով գնալ

jolly-ուրախ

clothes- հագուստ

holiday-տոն, արձակուրդ

hedgehog- ոզնի

bat-չղջիկ

Կարդա և ընտրիր ճիշտ պատասխանը:

  1. It is …………in winter. 

a) hot

b) warm

c) cold

2.  It snows in ………..

a) summer

b) winter

c) spring

3. Where do the children like to be?

a) outdoors

b) indoors

c) at the sports ground

4. What clothes are winter clothes?

a) shorts, sandals, T-shirts

b) gloves, jumpers, sweaters

c) raincoats, shoes, blouses

5. What animals go to sleep in winter?

a) bears, snakes, bats

b) sheep, cows, pigs

c) lions, tigers, crocodiles

Do you like winter and why? Գրիր սիրում ես ձմեռ, ինչու, վերնագրիր այսպես` <<Winter>>/պատումդ առանձին վերնագրով տեղադրիր բլոգում/

Այս նկարները կօգնեն` 

nn
n
nnnn
Posted in Uncategorized

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի  կրկնապատիկը։
100

2. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի վեցապատիկը։
54

3.  Հաշվի՛ր։

81կմ 160մ+9 կմ 950մ = 91110 մ

15մ 11սմ+26մ 98սմ = 4209 սմ

104կմ-100 կմ 250 մ = 3 կմ 750 մ

19 կմ 750 մ-15 կմ = 4 կմ 750 մ

4. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը,  եթե AD=130մմ,  AB=25մմ,  BC=70մմ:

5. Գտնել ABCD բեկյալի երկարությունը: Եթե AB=30դմ, BC=40 դմ, CD =70դմ

6. Որքանո՞վ կմեծանա 367 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 7 թվանշանը։

7.  Կատարի՛ր  բազմապատկում

 1516·122

x

8. Կատարի՛ր բաժանում

990:45=

99045

9.  Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

37:2= 

Ստուգում՝

10.  Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով

ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան

երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։

Posted in Uncategorized

Ամենապիտանի բանը

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում : Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

– Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:


 դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր։


Պատմվածքը պատմիր թագավորի անունից /բանավոր/։

 

Posted in Uncategorized

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Թիկն – թիկունք
    Մտմտալ – մտածել
    մացառ – թուփ
    շավիղ – արահետ
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:
    Մեղմիկ – թույլ
    Մտմտալ – մտածել
    Շավիղ – արահետ
    Շնորհալի – տաղանդավոր
    Ուրախանալ- զվարճանալ
    Շքեղ – հարուստ և գեղեցիկ
    Վերջալույս – մայրամուտ
    Կրակ – բոց
    Տաք – Ջերմ
  4. Վերնագրիր առանձնացված հատվածները:
    Ուրախ ընտանիքը
    Մոլորված մանուկը
    Տխուր երիտասարդը
    Երիտասարդի փնտրողը
    Ուրախ խրճիթը
  5. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:

    Մի անգամ մանուկը խաղալիս վազեց թիթեռնիկի հետևից և մոլորվեց ։
    Նա թափառեց և հայտնվեց մի մեծ ճանապարհի մոտ ։ Նա նստեց ճանապարհի եզրին և լաց եղավ ։ Մանուկը հանդիպեց քարավանին ։
  6. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Լրացուցիչ առաջադրանք՝

Գրիր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ: