Posted in Անգլերեն

Ali and the magic carpet

One very hot day Ali finds a carpet in his uncle’s shop.
‘What’s this?’
Suddenly the carpet jumps! It moves and flies off into the air.
‘Hey! What’s happening?’
A loud booming voice comes from the carpet.
‘Welcome, O master. I am a magic carpet.’
First they fly high up into the sky and then they land in a jungle. It is hot and wet and it’s raining.
‘It’s raining! Yuck!’
Then they fly to the desert. It is very, very hot and dry.
‘It is very, very hot today!’
After that they fly to the South Pole. There is lots of ice and snow. It’s freezing.
‘Brrr!’
‘Where are we now? I can’t see!’
‘In the mountains. Can you see me?’
‘It’s very foggy.’
Then they fly to a forest. It’s very windy there.
‘Oh, it’s windy in the forest!’
Then they fly to an island in the sea. There is thunder and lightning.
‘Aaagh! Let’s go home!’
‘What a storm!’
Finally they fly back home. The carpet lands in the shop and Ali gets off.
‘Wow! What an adventure!’


Posted in Անգլերեն

My birthday

My birthday is on January 30. I always get many presents. I get clothes and toys. I always invite my best friends to my birthday party. I like to have a special birthday cake like barbie. I always enjoy my day in my birthday .

Posted in Անգլերեն

Billy’s birthday

Այսօր Today Երեկ Yesterday

say                                             said

sit                                                sat

drink                                     drank

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gives him a present.
He gave him a present.
Did he gave him a present?
He didn’t gave him a present.

They play different games.
They played different games.
Did they play different games?
They didn’t play different games.

The children eat the cake.
The children ate the cake.
Did the children eat the cake?
The children didn’t eat the cake.

I have a good time.
I had a good time.
Did I have a good time?
I didn’t have a good time.

We work hard.
We worked hard.
Did we work hard?
We didn’t work hard.

She says goodbye.
She said goodbye.
Did she say goodbye?
She didn’t say goodbye.

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով /պատումը առանձին հղումով տեղադրիր բլոգում

When is your birthday?

What presents do you usually get?

Do your friends come to your birthday party?

Do you have a birthday cake?

Do you have a good time?

Posted in Մայրենի

Էյֆելյան աշտարակի մասին

1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Այս օրը կոնստրուկտոր Գուստավ Էյֆելն աշտարակի գագաթին բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը։
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի խորհրդանիշ աշտարակի մասին:

1. Երբ 1889 թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը, այն մոլորակի ամենաբարձր կառույցն էր: Արդեն 1930 թվականին այդ տիտղոսը նրանից խլեց «Կրայսլեր» ընկերության երկնաքերը, որը 18 մետրով ավելի բարձր է աշտարակից:

2. Էյֆելյան աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:

3. Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:

4. 1912թ. վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա: Նա թռել է աշտարակի երրորդ հարկից և զոհվել է:

5. Մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները սաբոտաժ են արել: Նրանք շարքից հանել են վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան հիանալ քաղաքով: Բայց Հիտլերը չի զլացել և աշտարակ է բարձրացել ոտքով:

6. Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:

7. Աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ֆրանսիացի 72 ականավոր ճարտարագետների, գիտնականների և մաթեմատիկոսների անուններ:

8. 1925-1934թթ. Սիտրոեն ընկերությունն օգտագործել է աշտարակի չորս կողմերը՝ որպես գովազդային վահանակ:

9. Չնայած բարձրությանը՝ ընդամենը մեկ մարդ է ընկել աշտարակի մոնտաժի ժամանակ:



Հարցեր

1․ Ո՞ր թվականին է մարդ զոհվել Էյֆելյան աշտարակի վրաից։

1․ 1889թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
2․ 1912թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
3․ 1912թ. մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։

2․ Ո՞ր թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը։

3․ Ի՞նչ էր հայտնի շեֆ-խոհարարի անունը ։




Posted in Մաթեմատիկա

 Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում 

1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 

  1. 1/9 2. 1/3 3. 1/6

2.  Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7 x 60 x 5 = 2100

172 x 2 x 5 = 1720

3. Հաշվի՛ր  օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

700 + 630 + 70 = 1400

415 + 392 + 8 = 815

4. Համեմատի՛ր։ 

112 < 116

7123 < 9123

1718 = 1718

5․  Գտի՛ր թվի նշված մասը

35-ի 1/7 մասը = 5

426-ի 1/6 մասը = 71

6. Գտի՛ր այն թիվը, որի․ 

17 մասը 1/4 է = 68

16 մասը 2/0 է = 0

19 մասը 2/2 է = 19

7․ Արտահայտի՛ր նշված միավորներով։ 

15սմ= 150 մմ

150կգ= 1500 գ

8.  12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
3

Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով

Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այոոչ

Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։

Posted in Մայրենի

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Երկու տեսակի փղեր գոյություն ունեն ՝ աֆրիկական և հնդկական։
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով և օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45 – 450 կգ ։
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    Բարի – Բարեհոգի
    Մեծ – հսկա
    Նուրբ – մեղմ
    Թակարդ – Որոգայթ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար – դյուր
    Ծանր – թեթև
    Հիվանդ – առողջ
    Շոգ – ցուրտ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
    Ծանր, բարի — փիղ
    Բարի, սիրուն — ընկեր
    Փոքր, գեղեցիկ — ձագ
    Երկար , վնասված — կնճիթ

  4. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։     
        Դուրս գալ —  փոսից                          
      Ողջունել —  ընկերոջս                         
      Վերցնել — նկարը                       
    Ներս քաշել — սեղանը
  5. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

    Բուսակեր կենդանին սնվում է օգտակար խոտով։
Posted in Հայրենագիտություն

Արփա գետի մասին

Արփա գետը հոսում է Վայոց ձորի մարզում և Նախիջևանի տարածքում: Արփան Արաքս գետի ձախ վտակն է: Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից ՝ 3200 մ բարձրությունից: Ջերմուկ քաղաքից թեքվում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով: Երկարություն 128 կմ է,սնումը հիմնականում ձնաանձրևային է (այսինքն իր ջուրն ավելանում է անձրևաջրերից և ձյան հալված ջրերից ) : Ունի մեծ ու փոքր առուներ, որոնք օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի հանրապետության տարածքում: 1981 թվին կարուցվել է Արփա-Սևան ջրատարը, որի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբար թունելը:

Posted in Մայրենի

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։

    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ես չգիտեի , որ ագռավները կարողեն բառեր ասել ։
    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    Շատ – քիչ
    Մեծ – փոքր
    Բարձր – ցածր
    Արագ – կամաց
    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    թռչուններ, ագռավներ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
Ագռավները միասեր բ և խելացի։

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն
Posted in Այլ

Eamlas photo

Մի հատը չորս նկարով 150 դրամ

Մի հատ սովորական 100 դրամ

Ձեռքից աշխատանքները մինչև 500