Posted in Մայրենի, Ես կարողանում եմ 2023

Քիմիայի լաբորատորիայում

Մենք այսօր գնացել էինք քիմիայի լաբորատորիա ։ Մենք այնտեղ կատարեցինք երեք փորձ ։
Առաջին փորձի համար մեզ անհրաժեշտ էր լուցկի , ջուր , խորը աման և բաժակ ։ Մենք խորը ամանի մեջ լցրեցինք ջուր և մոմը դրեցինք ջրի մեջ ,վառեցինք մոմը և բաժակով փակեցինք այն ։ Երբ փակեցինք ամանով լցված ջուրը ,մոմը հանգեց և ջուրը բարձրացավ բաժակի մեջ ։ Երկրորդ փորձի համար մեզ անհրաժեշտ էր նարնջագույն աղ , փոքր աման , լուցկի և բժշ – կական սպիրտ ։ Մենք փոքր ամանը թեքեցինք և իր վրա լցրեցինք նարնջագույն աղը և բժշկական սպիրտը լցրեցինք իր վրա ։ Երբ լցրեցինք սպիրտը աղի վրա հրաբուխ առաջացավ ։

Posted in Ես կարողանում եմ 2023

Ճամփորդություն դեպի Ծաղքեվանք

Մենք դասարանով գնացինք Ծաղքեվանք ։ Մենք Ծաղքեվանքում տեսանք շատ գեղեցիկ ծաղիկներ ։ Մենք ծաղիկները ուսումնասիրեցինք հեռադիտակով և ծաղիկի վրա տեսանք զատիկ ։ Երբ ուսումնասիրեցինք ծաղիկները, սկսեցինք քայլել ։ Մենք , երբ քայլում էինք, տեսանք տաղավար և այնտեղ նախաճաշեցինք ։ Նախաճաշելուց հետո բարձրացանք սար ։
Սարում տեսանք մի փոքր եկեղեցի և եկեղեցում երգեցինք, մոմ վառեցինք ։ Երբ մենք եկեղեցուծ դուրս եկանք ,սարից իջանք ։ Իջնելուց տեսանք մի ծառ ,որի վրա կային գունավոր շորեր ։ Մենք , երբ երթուղայինով գնում էինք դպրոց, ճանապարհին իջանք և հավաքեցինք շատ գունավոր ծաղիկներ ։

Posted in Ես կարողանում եմ 2023

Ելակի ծառերի անտառում

Լինում էր չէր լինում մի ելակի ծառ էր լինում ։ Ելակի ծառը ապրում էր Ելակի ծառերի անտառում ։ Ելակի ծառը Ելակի ծառերի անտառում ուներ հարյուրավոր ընկերններ, բայց նա տարբերվում էր նրանցից , որովհետև նրա վրա կային գունավոր ելակներ ։ Գունավոր ելակները գունավոր էին ։ Այդ գույներն էին կարմիր , նարնջագույն , դեղին , կանաչ , կապույտ և մանուշակագույն ։ Այդ գունավոր ելակները ունեին հատկություններ՝ օրինակ դեղին ելակը արևի նման մարդուն տաքացնում է, իսկ մանուշակագույնը ՝մարդուն ծնծաղիկի նման անուշ հոտ է տալիս ։

Posted in Ես կարողանում եմ 2023

Երրորդ դասարանի մասին

Ես Մայա Մարտիրուսյանն եմ ։ Ես այժմ սովորում եմ 3 – 5 դասարանում ։ Երրորդ դասարանում ամիսը մեկ գնում ենք ճամփորդության՝ օրինակ թանգարան ,թատրոն կամ հեքիաթ դիտելու ։ Մենք երրորդ դասարանում անում ենք տարբեր դասեր և կատարում ենք համակարգչով աշխատանք ։ Ես շատ եմ սիրում համակարգչով աշխատել ։ Ինձ դուր է գալիս երրորդ դասարանը ,երբ մենք անում ենք դասեր և մեր օրը անցկացնում ենք դպրոցում ։ Ես շատ եմ սիրում բլոգով աշխահատել, քանի որ բլոգում կան տարբեր հետաքրքիր գործիքներ ։ Ինձ շատ է դուր գալիս, երբ կատարում ենք բնագիտական փորձեր , որովհետև փորձերը ոչ թե միայն մենակ ենք անում, այլ անում ենք տարբեր դասարաններով ։